AM | RU
USD
EUR
RUB

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը Երևանում աստիճանաբար կդադարեցվի

 

Հայաստանում նոր բնակարանների կառուցման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը խրախուսելու և երկրի տարածքային համաչափ զարգացումը խթանելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ նոր բնակարանների կառուցապատումը Երևան քաղաքացից և Երևանի կենտրոնից ուղղորդելով դեպի մարզեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ի նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկին, որը նպատակ ունի փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաև կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:
Օրենքի նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով կրում այս արտոնության դրական ազդեցությունը: Դրա մասին է վկայում այն տվյալը, որ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտահարկի արտոնության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է: Մնացած 93 տոկոսը գտնվում է Երևանում:
«Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական ազդեցության զգալի ներուժը՝ սույն փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը, ինչպես նաև կընդգծի դրա սոցիալական բնույթը: Առաջիկա 3 տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երևանում բնակարանային շինարարության ավելի համաչափ բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխվեն դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր», - ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը պարզաբանեց՝ ասում է՝ նաև գյուղական բնակավայրերը, քանի որ այս նույն ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները, և հիմա էլ այդպիսիք կան:

Այդ նպատակով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածներում: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի 1-ին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ Երևանի 2-րդ գոտում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի 3-րդ գոտում, իսկ 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ», - նշեց նախարարը:

Այդպիսով, ըստ զեկուցողի՝ առաջիկա երեք տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն դեպի 4-րդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների, դեպի Երևանից դուրս գտնվող բնակավայրեր՝ միաժամանակ հաշվի առնելով ներկայումս կառուցապատման մեջ գտնվող ծրագրերի համար պայմանները չվատթարացնելու կարևորությունը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ եկամտահարկի վերադարձման ծրագրի մասին կարգավորումը սկզբնապես ընդունվել էր ընդգծված տնտեսական ընդգծված տնտեսական նշանակությամբ՝ առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիփոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով:

Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 20 հազար:

«Սակայն փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակվում է իրականացվել Երևանում, իսկ առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում: Միայն վերջին տարիների ընթացքում է, որ նկատվում է կենտրոնից կառուցապատման հեռացվածության որոշակի ավելացում», - հավելեց նախարարը:
Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքային բնակավայրեր, որտեղ անկախության 30 տարում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել, և երբ ժամանակին այս ծրագիրը ներդրվել է՝ հասկանալիորեն տնտեսական հետաքրքրությունն այնպիսին է եղել, որ շինարարությունը հիմնականում Երևանում և հատկապես Երևանի կենտրոնական թաղամասերում է իրականացվել:

«Մենք մի երևույթ ենք տեսնում, երբ մարզերում ապրող, աշխատող մարդիկ, հնարավորությունը չկորցնելու համար, բնակարան են ձեռք բերում Երևանում: Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում, և սա փաստ է», - ասաց Փաշինյանը:

Այս որոշմամբ, ըստ վարչապետի, կառավարությունը որոշակի կանխատեսելի ժամկետներով սկսում է վերացնել արտոնությունը՝ սկսած Երևանի կենտրոնից, և ուղղորդել դեպի «կառավարության շենքից հնարավորինս հեռու գոտիների վրա», որպեսզի խթանվի շինարարությունը նաև մարզերում:

Լրահոս
Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan