Սոչիի օլիմպիական ավանի բացումը տեղի կունենա հունվարի 30-ին

2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ավանի դռները կբացվեն 2014 թ. հունվարի 30-ին, իսկ մրցումների գլխավոր տեղեկատվական կենտրոնի բացումը տեղի կունենա ավելի վաղ’ հունվարի 6-ին: Այս մասին  տեղեկացնում է  մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից՝ ԱԻՊՍ-ից: Սոչիի օլիմպիադան տեղի կունենա փետրվարի 7-23-ը:

Ռուսաստանի Դաշնության սպորտի եւ մշակույթի մի շարք ճանաչված գործիչներ արժանացել են Սոչիի օլիմպիադայի դեսպանների հատուկ պատվավոր կոչմանը: Նրանց թվում են աշխարահռչակ երաժիշտ Յուրի Բաշմետը, հանրաճանաչ հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, գեղասահորդներ Իրինա Սլուցկայան, Եվգենի Պլյուշչենկոն եւ այլք: Սլուցկայան ներկայում աշխատում Է որպես մարզական հեռուստալրագրող:

1994 թվականին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերից սկսած’ Հայաստանի մարզիկները մասնակցել են բոլոր «սպիտակ օլիմպիադաներին»: Մեր երկրի ներկայացուցիչները հանդես են գալու մրցումների 3 ձեւերում՝ դահուկային, լեռնադահուկային սպորտ եւ գեղասահք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում