Տավուշի սահմանագոտուց բնակչության տարհանում չի նախատեսվում․ մարզպետարանի պարզաբանումը

Տավուշի սահմանագոտուց բնակչության տարհանում չի նախատեսվում․ մարզպետարանի պարզաբանումը

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»:

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն է տարածվել այն մասին, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 19-ին ՀՀ Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին որոշում է ստորագրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում