Խոսուն կադր՝ Վահե Ղալումյանի ստորությունն ու Խաչատուր Սուքիասյանի «անտարբերությունը»

Խոսուն կադր՝ Վահե Ղալումյանի ստորությունն ու Խաչատուր Սուքիասյանի «անտարբերությունը»

Ազգային Ժողովում Կառավարության ծրագրի քննարկումն, ինչպես հայտնի է, հարթ չի անցնում։ Մեղմ ասած՝ հարթ չի անցնում։ Օրվա ընթացքում ՀՀ քաղաքացիները պատգամավորների երկու ծեծկրտուքի ականատես են եղել արդեն։ Եվ որևէ հույս չկա, որ ԱԺ նիստի շարունակությունը հարթ կընթանա։ Ակնհայտ է, որ իշխանական ֆրակցիան որոշել է ուժի դիրքերից լռեցնել ընդդիմադիրների քննադատությունը և այդ ճանապարհին զերծ չի մնում նույնիսկ ֆիզիկական ուժի կիրառումից։

Ասվածի վառ ապացույցն է քիչ առաջ Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած հերթական միջադեպը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի միանգամից երեք պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ հարձակվեցին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանի վրա։ Վերջինս չէր հասցրել պատասխանել իշխանական պատգամավորների ագրեսիային, երբ ետևից հարված ստացավ Փաշինյան Նիկոլի քավոր Վահե Ղալումյանի կողմից։ Վերջինիս արարքի բարոյական նկարագիրն առավել քան հայտնի է՝ քաղաքավարության սահմաններից դուրս չգալու համար կոչենք դա ստորություն։

Հետաքրքրական էր նաև այս ամենի հետ կապված Խաչատուր Սուքիասյանի վարքագիծը։ Վերջինս ոտքը ոտքին գցած պարզապես հետևում էր, թե ինչպես են իր գործընկերները խմբակային հարձակում գործել Վահե Հակոբյանի վրա։ Նրա անտարբերությունն ու մեծամտությունը ավելի քան խոսուն է։

P.S. ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը վերջում բացահայտեց Վահե Հակոբյանի վրա հարձակվելու պատճառը։ Վերջինս հայտարարեց. «Սյունյաց ողջույնը գտավ իր հասցեատիրոջը»։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում