Կապիտուլյանտների իշխանությունն ու 50 ադրբեջանցիների ուժը

Կապիտուլյանտների իշխանությունն ու 50 ադրբեջանցիների ուժը

Ադրբեջանցի 50 զինծառայողներ եկել և փակել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: Ոչ թե 5.000, ոչ 500, այլ ընդամենը 50 զինծառայող… Ալիևը կրկին թքում է հայկական պետության և հայ ժողովրդի արժանապատվության վրա: Ո՞վ է մեղավոր: Հարցը, իհարկե, հռետորական է:

Մեղավորներն էլ, պատասխանատուներն էլ արդեն երրորդ օրն է Խորհրդարանում իրենց կապիտուլյանտ անվանողների կոկորդն են կրծում: Թիկնապահներով, անվտանգության աշխատակիցներով, «ՄԻԼՊԵՏ»-ով… Բոլորն Ազգային Ժողովում են ու պաշտպանում են հող հանձնող կապիտուլանտներին: Իսկ ո՞վ է կանգնած սահմանում: Ո՞վ պետք է պաշտպաներ մեր ճանապարհներն ու շրջափակման մեջ հայտնված տասնյակ քաղաքացիներին` կանանց ու երեխաներին:

Իսկ կա՞ վստահություն, որ ռուս խաղաղապահները նախօրեին ՀՀ բոլոր շրջապատված քաղաքացիներին են օգնել հասնել անվտանգ վայր: Կա՞ երաշխիք, որ վաղը կամ մյուս օրը նման բան չի կրկնվի:

Ազգային այս ամոթին պետք է վերջ տրվի: Սա կործանարար ընթացք է, որը կարելի է կասեցնել միայն մեկ ճանապարհով` կապիտուլյանտի ձեռքից մուրճը խլելով: Մեր ժողովուրդը չի կարող չհասկանալ այս պարզ իրողությունը: Որովհետև որքան էլ փախչենք պրոբլեմներից, միևնույն է այդ խնդիրները (ինչպես այս դեպքում 50 ադրբեջանցի զինծառայողներն էին) հասնելու են մեզ և պատուհաս դառնան մեր գլխին: Հետևաբար պետք է գործել: Փախուստի ու թամաշաների ժամանակն անցել է: Փախչելու տեղ էլ այլևս չկա: Եվ որքան շուտ մեր հանրությունը հասկանա այս իրողությունները, այնքան ավելի շատ հիմքեր կլինեն հուսալու, որ համազգային խայտառակությունը կարող է և ավարտվել:

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում