Բակո Սահակյանը ծանոթացել է Մարտունիում ընթացող մի շարք օբյեկտների շինարարական աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն’ նվիրված շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանը: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության եւ առողջապահության ոլորտներին: Իր խոսքում ե րկրի ղեկավարը կարեւորել է տարբեր ոլորտների ընգդրկմամբ համապարփակ ծրագրերի իրականացումը’ նշելով, որ նման ձեւաչափով առաջնորդվելն ավելի մեծ խթան կհանդիսանա սոցիալ-տնտեսական առաջընթացի համար:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է շրջկենտրոնում կառուցվող մի շարք օբյեկտների շինհարթակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում