Եղանակը նոր տհաճ անակնկալ է պատրաստել Հայաստանի բնակիչների համար
28/08/2021 22:53
Նմանատիպ
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում՝ 3-4 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։
Նշված օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում