Թշնամու թիրախում․ինչպես խոցվեց Մեղրու հրետանավորների «Ուրալը»
30/08/2021 08:30
Նմանատիպ
2020թ. Արցախա-ադրբեջանական պատերազմի 21-րդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, Մեղրիի զորմասի ստորաբաժանումները Ջրականից (Ջաբրայիլ) նահանջում էին դեպի Իշխանաձոր։
Ճանապարհին հրետանավորների շարասյան չորս «Ուրալներից» երկուսը Իշխանաձորից մոտ 3 կմ հեռավորության վրա խոցվեցին։ ԱԹՍ-ի առաջին արկն ընկավ «Ուրալներից» մեկի սկզբնամասին ու չպայթեց, հարվածից ոչ ոք չտուժեց։ Զինվորները մեքենաներից իջան և որոշ ժամանակ տարածքում սպասելուց հետո կրկին հրաման ստացան նստել մեքենաները ու շարժվել։ Շարժվելուց կարճ ժամանակ անց արդեն երկրորդը հարվածը մյուս մեքենայի թափքին էր։ «Ուրալում» գտնվող 9 զինծառայողներից 4 զոհվեցին, մեկը ծանր վիրավորվեց, իսկ մյուսը համարվում է անհետ կորած։
Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Տեսանյութը՝ Hetq.am-ի