«Մտել եմ Եռաբլուր, տեսել երեխուս գերեզմանը քանդած է, նկարը՝ գետինին ընկած»․ Հերոսի հայր

«Մտել եմ Եռաբլուր, տեսել երեխուս գերեզմանը քանդած է, նկարը՝ գետինին ընկած»․ Հերոսի հայր

Եռաբլուրում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանը: Պարզաբանումներ ստանալու համար բողոքի ակցիա է կազմակերպվել կառավարության շենքի մոտ, գրում է Tert.am-ը:

Նրա հայրը՝ Ռոման Գևորգյանը նշեց, որ գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները տարել են։

«Մտել եմ, տեսել եմ երեխուս գերեզմանը քանդած է, նկարը գետինին էր ընկած։ Այդ երեխան ամբողջ ազգի համար է զոհվել, միայն թուրքը կարող է այդպիսի բան անել»,-ասաց զոհվածի հայրը։

Նա ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա պաշտպանության նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից։

Հերոսի հայրը նաև նշեց, որ իրեն հրավիրում են ոստիկանություն՝ բացատրություն տալու։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ստացվում է՝ այդպիսի գերեզման կառուցելու թույլտվություն են տվել, հետո՝ քանդելու հրաման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում