Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում. ՊՆ
31/08/2021 19:08
Նմանատիպ
Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում