Ադրբեջանցիները նոր ճանապարհներ են կառուցում դեպի Արցախ

Ադրբեջանցիները նոր ճանապարհներ են կառուցում դեպի Արցախ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ շուտով պատրաստ կլինի այսպես կոչված «Հաղթանակի» ճանապարհը, որը սկիզբ է առնում այժմ թշնամու կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից և ավարտվում Շուշիում։

Ճանապարհի ընդհանուր երկարությունը 101 կիլոմետր է։Այդ հատվածում ադրբեջանցիները երեք կամուրջ են կառուցել, թունել փորձլ և նշում են, որ շուտով ճանապարհը շահագործման կհանձնվի։

Մեկ այլ ճանապարհ էլ ադրբեջանցիները դեպի Քարվաճառ են կառուցում։ Այս մեկը սկիզբ է առնելու Գյանջային (Գանձակ) հարող Գյոգյոլի շրջանից և անցնելով Մռավի լեռնաշղթայի միջով, հասնելու դեպի Քարվաճառ։ Նշվում է, որ այս ճանապրհի մի մեծ հատված՝ 11.6 կմ. թունելային է լինելու։ Թուրքական և ադրբեջանական շինարարական ընկերություններն արդեն ակտիվ աշխատում են այդ հատվածում, պայթյուններ իրականացնում փորվող թունելում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում