Ոստիկանությունը որոշել է կրկին խայտառակել ինքն իրեն

Ոստիկանությունը որոշել է կրկին խայտառակել ինքն իրեն

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ոստիկանությունն էլ իր հերթին որոշել է ձեռքերը ծալած չնստել և Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկել։

Պարզ է, որ այսօր առավոտյան տարածված այս լուրը աննկատ չի մնացել սոցցանցերի հայ օգտատերերի համար և վերջիններս սկսել են պարզապես ծաղրել Ոստիկանությանը։ Մարդիկ հանդես են գալիս ինքնախոստովանական գրառումներով և նշում, որ իրենք էլ Նիկոլ Փաշինյանի էջում գրել ու շարունակում են գրել իրենց անկեղծ կարծիքը վարչապետի բարոյական նկարագրի ու վարքագծի վերաբերյալ։

Եվ իսկապես՝ եթե մտնենք Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջ, ապա կտեսնենք, որ նրա շատ գրառումների մեկնաբանություններում հազարավոր՝ հայհոյանք պարունակող գրառումներ կան։ Ի՞նչ է պատրաստվում անել այդ մարդկանց հետ ոստիկանությունը։ Բոլորին հատ-հատ բացահայտել ու պատժե՞լ։ Ուրեմն վատ լուր ունենք մեր իրավապահների համար՝ վարչապետին հայհոյող ՀՀ քաղաքացիների թիվը հարյուր հազարներով է չափվում։

Եվ ուրեմն ինչու՞ է ոստիկանությունը շարունակում խայտառակել ինքն իրեն։ Որ Փաշինյան Նիկոլի գովասանքին արժանանա՞։ Լուր՞րջ։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում