AM | RU
USD
EUR
RUB

Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ․ Վահե Հովհաննիսյան

 

Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

«Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը։ 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226 մահ։ Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր՝ կրակոցներ, դանակահարություններ, մահեր։

Մենք դինամիկ դեգրադացիայի մեջ ենք՝ հասարակության բոլոր շերտերն առանձին-առանձին և ամբողջությամբ՝ որպես պետություն։

Ոչ մի ռուս խաղաղապահ, ոչ մի 6-ի ձևաչափ, ոչ մի Մինսկի խումբ մեզ չի փրկելու կազմաքանդումից։ Դա ուղղակի հնարավոր չի լինի, քանի դեռ մեր ներսում խելքի գալու պրոցես չկա։ Մենք չենք կարող հավերժ թաքնվել ռեստորաններում, տներում, աշխատասենյակներում։

Իշխանություն երկրում, մեծ հաշվով, չկա. այն չի տիրապետում ներքին պրոցեսներին։ Ներքին պրոցեսներն էլ, իրենց հերթին, հենված են անվտանգության բնազդի բացակայության ու հայկական նեղմտության վրա։

Մենք անթարթ, անտարբեր բանավեճի մեջ ենք, թե իրականում քանի´ զոհ ունենք պատերազմում. իշխանությունն ասում է՝ 3788, այլ աղբյուրներ՝ 5000:

Իշխանությունը և մերձիշխանությունը հաղթածի հոգեբանությամբ անընդհատ հնչեցնում է իր թիվը, կարծես թե դա քիչ է, կարծես թե դա ընդունելի է, դա այդպես էլ պետք է լիներ՝ փողոցից գալ, ավերել երկիրն ու տալ 3788 զոհ։ Սա արդեն հայկական նոր իրականության մեջ համարվում է նորմալ։ Մահը մեզ համար հանրային թեթև քննարկման թեմա է։ Մենք նույնիսկ չգիտենք՝ 3788-ի մեջ Արցախի քաղաքացիների թիվը ներառվա՞ծ է։ Վերջապես պատերազմից մեկ տարի անց կարելի է, չէ՞, հրապարակել բոլոր զոհերի անունները, կոչումները, զոհվելու վայրը մեկ փաստաթղթում։ Դա կլինի տարրական հարգանքի նշան, նաև՝ ցավոտ հարցի պատասխան կտա։ Բայց չի արվում, որովհետև պահանջը չկա. ո՞վ է իշխանություններից նման բան պահանջել։

Գլխատված գերու մասին տեղեկություն է հայտվում՝ որպես լրահոս կարդացինք-գնաց, գերիների մասին սահմռկեցուցիչ տեղեկատվություն է գալիս՝ լուրջ մի ընդունեք, անհոգ կյանքը շարունակվում է։

 

Մենք ունենք զոհված քաղաքներ ու կարող ենք ԱԺ-ում քննարկել, թե Շուշիում բնակելի շենք կառուցվե՞լ է, թե՞ ոչ։ Ու Շուշիի թեման իջեցվում է բառախաղի մակարդակի՝ ես չասացի շենքեր ու ենթակառուցվածքներ, ես ասացի՝ բնակելի շենքեր։

ԱԺ-ում իրար մեղադրում են ծանրագույն հանցագործությունների մեջ՝ 5 մլրդ-ով հայրենիք ծախելու, մի ամբողջ սերնդի զոհաբերության ու հաշմման մեջ, ու չկա ոչ մի պոռթկում, ու հասարակությունը չի պահանջում՝ վերջապես ճշտել, թե ո՞վ է մեղավորը, որտե՞ղ է գաղտնիքը։ Մենք ունենք զոհված սրբավայրեր, վանական համալիրներ՝ պատմական ժառանգություն, որը քանդում են մեր աչքի առաջ։ Մեր կոնսոլիդացված պատասխանն է՝ ի՞նձ ինչ։

«Ի՞նձ ինչ»-ից՝ արժանապատվության վերածնունդ

Մենք տասնամյակներով, գուցե՝ հարյուրամյակներով, չենք սովորում ապրել։ Ապրելու գաղափարի հիմքում արժանապատվությունն է՝ արժանապատիվ ապրելը։ Մենք չենք ապրում ո´չ քրիստոնյայի պես, ո´չ մահմեդականի, ո´չ բուդդայականի։ Մենք չենք ապրում ո´չ 21-րդ դարի, ոչ՝ 20-րդ դարի մարդու պես։ Մենք չենք ապրում ո´չ անկախ պետություն ունեցող քաղաքացու, ոչ՝ հակառակի պես։ Մենք դառնում ենք «կենցաղային շահիդներ»՝ մանրանպատակ՝ առանց երազանքների, առանց ազգային արժանապատվության։

Այո, մենք դառնում ենք այդպիսին։ Բայց դեռ կա հնարավորություն՝ կասեցնելու այդ պրոցեսը։ Հայաստանում կա մարդկային ռեսուրս, որն այդպիսին չէ և որը կարող է դառնալ նոր հանրային տրամադրություններ գեներացնող վերնախավ։

Հայաստանում ծնվելիք նոր քաղաքական հոսանքները պետք է ձևավորվեն հե´նց արժանապատվության գաղափարի վրա։ Հայաստանում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն արժանապատվության վերականգնման կարգախոսով։ Միայն այդպես է հնարավոր կարևորել կյանքը ու չարժեզրկել մահը։ Միայն այդպես է հնարավոր հայրենիքը կառուցապատողի մակարդակով չգնահատել։

Միայն արժանապատվության դեպքում է հնարավոր մի քանի սերնդի մտքում Շուշին ու Դադիվանքը հայկական պահել, մինչև մի օր․․․»։

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan