Պետք է փորձել իրանական սպառազինություն ձեռք բերել. քաղաքագետ

Պետք է փորձել իրանական սպառազինություն ձեռք բերել. քաղաքագետ

Ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների ու Ադրբեջանի կողմից սաղ աշխարհից զենք-զինամթերք կրելու այս գործընթացների ֆոնին, կարծում եմ, օգտակար կլինի, եթե Հայաստանը փորձի Իրանից սպառազինություններ ձեռք բերելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Իրանական ռազմարդյունաբերությունը մեր պաշտպանական կարիքների համար անհրաժեշտ ամեն տեսակ արտադրանք ունի՝ սկսած հրթիռներից, ավարտելով անօդաչու թռչող հարվածային սարքերով, զրահատեխնիկայով, ՀՕՊ համակարգերով և այլն։

Այդ ռեսուրսը տարիներ շարունակ անհասանելի է եղել հայկական կողմի համար։ Պատճառները շատ էին, բայ ակնհայտ է, որ դրանց հիմնական մասն այս պահին այլև ակտուալ չեն։ Պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Վաղը-մյուս օր կարող է ուշ լինել արդեն. իրավիճակը շատ արագ է փոխվում և սա հնարավորությունների լավ պատուհան է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում