Թուրքիան Հայաստանից հնաոճ իրեր է գնում

Հայաստանից հնաոճ իրերի (100-ից ավելի տարիք ունեցող) արտահանման ծավալները 2013-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 2 անգամ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով’ 2013-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել են 259.7 կգ հնաոճ իրեր՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 124.5 կգ-ի դիմաց:

 2013-ի առաջին կիսամյակում մեր երկրից արտահանված հնաոճ իրերի հիմնական գնորդները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են՝ համապատասխանաբար 115.5 եւ 136.9 կգ: Իսկ Թուրքիան այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանից գնել է 5 կգ հնաոճ իրեր: Միաժամանակ, 2013-ի առաջին կիսամյակում Հայաստան են ներմուծվել 932 կգ հնաոճ իրեր՝ 2012-ի առաջին կիսամյակի 288.4 կգ-ի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում