Պատրիարք Կիրիլը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին
13/10/2021 16:22

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am։ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ եռակողմ հանդիպումից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում, ազատել ռազմագերիներին, ինչպես նաև՝ աջակցել անհետ կորածների ճակատագրի հստակեցմանը։
«Կոչ ենք անում պարզաբանել անհայտ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակմանը և կանխել զենքի չարտոնված օգտագործումը, որը սպառնում է խաղաղ բնակիչների կյանքին», – ասել է պատրիարքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում