Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է

Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ։ Ինչպես գրում է Tert.am-ը, այս մասին ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց Կամո Գևորգյանը, ով որդիների հետ միասին մասնակցում է պահեստազորայինների եռամսյա վարժանքներին:

«Ես պայմանագրային զինծառայող էի, հետո դուրս եկա, բայց հիմա կրկին սահմանին եմ, հայրենիքին ծառայելը պատիվ է»,-ասաց նա։

Դիրքը, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում Գևորգյանների ընտանիքի տղամարդիկ, ծովի մակարդակից մոտ 3 հազար մետր բարձրության վրա է, դիրքում վստահեցնում էին՝ վերջին անգամ հակառակորդը այդ ուղղությամբ սադրանքների է դիմել 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ անկանոն կրակոցների ձայներ գրեթե միշտ լսելի են:

«Այստեղ մեր դիրքերը իշխող բարձունքներին են, հակառակորդի շարժը լիովին վերահսկում ենք։ Եթե իրենք կրակում են հրաձգային զինատեսակներից, մենք պատասխանում են մի աստիճան բարձր՝ գնդացիրներից»,- ասաց գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խաչիկ Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում