AM | RU
USD
EUR
RUB

Այսպիսի գործեր «սարքելով»` նպատակ ունեն ինձ դուրս մղել ոլորտից. Պատրոն Դավո

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, Times․am: Զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ինչպես նախկինում իմ նկատմամբ հարուցված քրեական գործը՝ այսպես ասած 1977 թվականների արտադրության «անորակ» կրակոցների (սնարյադների) մատակարարման, այնպես էլ այս գործը համարում եմ կեղծ և շինծու: ԱԱԾ-ն նախորդ գործով ինձ շուրջ չորս ամիս ապօրինի պահելով անազատության մեջ, գործի հարուցումից մոտ մեկ տարի անց՝ իմ փաստաբանական թիմի ջանքերով ի վերջո իրականացնելով իբր «ժամկետանց» և «անորակ» կրակոցների իրական փորձարկում, համոզվեց, որ դրանք որակական որևէ խնդիր չեն ունեցել և լիովին համապատասխանել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին և կատարել են մարտական խնդիր։

Չնայած նշված գործով ստացված արդյունքին, այս գործով նույնպես նախաքննական մարմինը՝ Գլխավոր դատախազության հովանու ներքո, շարունակելով արատավոր գործելակերպը՝ առանց որևէ փորձաքննության և փաստացի փորձարկման, կրկին ինձ և մի շարք նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներին ապօրինի կալանավորեց և ներկայումս ցուցաբերելով բացարձակ անգործություն, չի ձեռնարկում գործուն քայլեր փորձարկման գործընթացը սկսելու համար։

Նախաքննական մարմնի գործողությունների ոչ օբյեկտիվ և անտրամաբանական լինելու փաստն արձանագրելու համար պետք չէ իրավաբան լինել կամ այլ հատուկ գիտելիքներ ունենալ, քանի որ դեռևս հուլիս ամսից նշանակված փորձաքննությունը չկատարելով և չփորձարկելով խնդրո առարկա հրթիռները, գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն, արդեն հայտնի գործելաոճով՝ կալանավորելով մեր պետության անվտանգության ապահովման գործընթացում ուղղակիորեն ներգրավված մի շարք անձանց, նրանց նկատմամբ գործադրելով ճնշումներ և մեղադրելով իբր անսարք և ոչ պիտանի հրթիռներ մատակարարելու և ձեռք բերելու մեջ, պարզապես փորձում են հասարակությանը մոլորեցնել։

Ընդ որում, նշված գործընթացը համեմվում է ինչպես նախաքննական մարմնի կողմից, այնպես էլ՝ դատավարության հետ կապ չունեցող քաղաքական կյանքում ներգրավված անձանց հրապարակային հայտարարություններով։

Ակնհայտ է, որ ի թիվս մի շարք հանգամանքների, այսպիսի գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել այս ոլորտից՝ շահագրգիռ հայտնի այլ անձանց համար ոլորտում ճանապարհ հարթելու համար։ Սակայն վերջին մեկ տարվա վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ անգամ անհավասար պայմաններում հայտնված «մրցակիցները» տապալել են ամեն ինչ։ Ուստի կարծում եմ, որ հենց այս հանգամանքը պետք է առաջին հերթին հետաքրքրեր ԱԱԾ-ին և այլ պատասխանատու կառույցներին, քանի որ նշվածը ուղղակի սպառնալիք է ՀՀ ԶՈւ մարտունակությանը և երկրի անվտանգությանը։

Միաժամանակ, ցանկանում եմ հստակ նշել, որ չնայած տևական ժամանակ իմ և իմ կողմից ղեկավարվող ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինություններին, որոնք բացասաբար են անդրադառնում ինչպես մատակարարման գործընթացների, այնպես էլ՝ գործընկեր պետությունների և կազմակերպությունների մոտ մեր նկատմամբ առկա տարիների աշխատանքով ձեռք բերված բարձր վստահության և բարի համբավի վրա, մեր թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի անգամ ստեղծված պայմաններում պատշաճ կարգով իրականացնի մատակարարման իր բոլոր պարտավորությունները»։

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan