Թուրքիայում ոգելից խմիչքները չեն գովազդվի եւ կարգելվեն նվեր տալ

Թուրքիայի իսլամիստական հայացքներով կառավարությունը ոգելից խմիչքների արգելման հետ կապված եւ ծխախոտի դեմ որոշ սահմանափակումներ նախատեսող նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարանի հաստատմանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» թերթը, նոր նախագծի համաձայն’ թերթերում կամ էլ որեւէ կերպ ոգելից խմիչքները չեն գովազդվելու, ոգելից խմիչքներ արտադրող ը նկերություններին չի թույլատրվելու որեւէ փառատոնի հովանավոր լինել: Առաջարկի համաձայն’ արգելվելու է ոգելից խմիչքների առեւտրի խթանումը եւ նվեր տալը:

Ոգելից խմիչքների շշերի վրա սպիրտի վնասները բացատրող նկարներ են փակցվելու: Ոգելից խմիչքներ արտադրելու թույլատրություն ունեցող ձեռնարկություներում արգելվելու է դրանց մանր առեւտուրը: Ոգելիչ խմիչքներ թույլատրվելու են վաճառել դպրոցներից եւ աղոթատեղիներից նվազգույնը 100 մ հեռավորության վրա: Արգելքը խախտողները մինչեւ 500 հազար լիրա տուգանվելու են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում