Իշխանությունը Տոնոյանի վրա է ուզում գցել պարտությունը. սա բեմադրության պես մի բան է․ 24News.am
21/10/2021 16:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Ինձ Հատուկ քննչական ծառայություն չեն հարվիրել։ Տարբեր քննչական օղակներ ինձ անընդհատ հրավիրում են․ վերջին անգամ հրավիրել են ԱԱԾ՝ հայտնի գործով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Տոնոյանի վերաբերյալ ես դրական կարծիք ունեմ։ Կարծում եմ, որ այդտեղ նախաքննական մարմինները պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարեն։ Դավիթ Տոնոյանը եղել է իմ տեղակալը, իր գործառույթները պատշաճ մակարդակի կատարել է, մենք ունենք ծառայողական ընկերական հարաբերություններ»,- ասաց Օհանյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ աղմուկը, որով գործընթացը ներկայացված էր հանրությանը՝ թատերական բեմադրության նման էր, միաժամանակ նա նշեց․ «Հենց այնպես, որևէ բան մի անձնավորության վրա բարդել չի ստացվի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում