Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են լցվեն Հայաստան. Օհանյանը՝ ճանապարհների ապաշրջափակման վտանգների մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Ցավալի է, որ նույնիսկ պատերազմից հետո այսօրվա իշխանությունները հետևություն չարեցին, պարտությունների շարանը շարունակվեց, թուրքերը հայտնվեցին ՀՀ սահմաններում, դեռ ավելին՝ ներխուժեցին մեր սահմաններից ներս՝ գրավելով կարևորագույն ռազմավարական կետերը՝ բարձունքները, ճանապարհները, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի կենսունակության ապահովվող ենթակառույցները։ Դրանք այսօր շահարկման և Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու առիթ են հանդիսանում։ Ինչպես փոխանցում է «Փաստինֆո»-ն, այս մասին գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հիմնական նպատակը Հայաստանի և Արցախի օղակը սեղմելն է։
Նրա խոսքով՝ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում կբերի ավելի խորը շրջափակման, որը կարտահայտվի տնտեսական ճնշումներով, ինչպես նաև՝ Սյունիքում, Գեղարքունիքում մեր ժողովրդագրական նկարագրի փոփոխմամբ։
«Այսինքն, թուրքերը, տարբեր պատրվակներով, տնտեսության զարգացման, կապեր հաստատելու առումով գալու են լցվեն Հայաստան և անորոշ է դառնաու և՛ Արցախի, և՛ Հայաստանի հեռանկարային ամբողջ պատմությունը»,- նշեց Օհանյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այսօրվա իշխանությունների քայլերը վտանգի տակ են դնում մի շարք հատվածների բնակիչների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում