Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս» (Տեսանյութ)

Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս»
(Տեսանյութ)

Երեք տարի առաջ Հայաստանի երկնքում հայտնվեցին պողպատե թռչունները։ «Արմենիան Հելիքոփթերս»-ը ներդրեց ուղղաթիռային թռիչքների ծառայություն՝ հավաքելով ավիացիայի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալ թիմ. երկինք բարձրացան բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները։

«Սկզբում որոշվեց՝ ի՞նչ տիպի թռիչքներ է տեսականորեն հնարավոր իրականացնել Հայաստանում, որից հետո ընտրվեցին ուղղաթիռների տիպերն ու ձեռք բերվեց առաջին ուղղաթիռը: Այն ամերիկյան արտադրության Robinson R66 ուղղաթիռն է՝ նախատեսված է 4 ուղևորի համար,- նշում է «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։

«Արմենիան Հելիքոփթերս»-ը թռիչքներ է իրականացնում ամենատարբեր առիթներով։ Զբոսաշրջիկների համար մշակվել են հատուկ երթուղիներ, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը՝ խնայելով ժամանակը։ Ինչպես՝ թռիչք դեպի Տաթև կամ Խոր Վիրապ։

Ամերիկյան Robinson R66-ից հետո ձեռք բերվեց երկրորդ ուղղաթիռը՝ Airbus H 30-ը՝ մինչև 6 ուղևորի համար։ Իսկ երրորդ ուղղաթիռն արդեն անհրաժեշտություն էր շտապ օգնության աշխատանքներ կատարելու՝ հիվանդներ տեղափոխելու համար։ 2019-ին բանակցություններ սկսվեցին «Էյրբաս» ընկերության հետ և հատուկ հայկական ընկերության պատվերով ձեռք բերվեց H125-ը. գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն էր։

«Բանակցություններ սկսեցինք ԱԳԲԱ Լիզինգի հետ և որոշում կայացվեց ձեռք բերել H125 ուղղաթիռը։ Բանակցությունները հաջող ավարտելուց հետո մենք ձեռք բերեցինք H125-ը, որն «Էյրբաս»-ի կողմից Հայաստանին վաճառած առաջին ուղղաթիռն է է, մասնավորապես՝ «Արմենիան Հելիքոփթերս»-ին՝ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորման միջոցով»,- նշում է Արսեն Մանուկյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում «Արմենիան Հելիքոփթերս»-ն իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը՝ փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր՝ տեղափոխելով նրանց Երևանի մասնագիտացված կենտրոններ: Առաջիկայում կբացվի «Արմենիան Հելիքոփթերս»-ի տեխնիկական սպասարկման կենտրոնը, որը նախատեսվում է դառնալ տարածաշրջանում «Էյրբաս»-ի պաշտոնապես սերտիֆիակացված կենտրոնը։

Մանրամասն՝ տեսանյութում:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Հետևեք մեզ նաև Telegram-ում