AM | RU
USD
EUR
RUB

Բոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Մենք այս նոյեմբերի 10-ը դիմավորում ենք դարձյալ անպատրաստ՝ պետություն չունեցող ժողովրդի պես։ Չեն գործում պետական և հանրային ինստիտուտները, չկա որևէ համակարգ, որը թեկուզ կարճաժամկետ, բայց ամբողջական տեսլական կառաջարկի մոլորված ժողովրդին և պարտված պետությանը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի ամբողջ տարի մենք խուսափեցինք դժվար հարցերի շուրջ բաց խոսել։ Ու, եթե մեկ տարի առաջ բունկերում միայն Նիկոլն էր թաքնված, իսկ պրոցեսները թողնված էին փողոցի ողորմածությանը, ապա այս տարի բունկերում է, մեծ հաշվով, երկրի և ժողովրդի ողջ վերնախավը, իսկ այլոց ողորմածությանը թողնված է պետությունը։

Եթե անցյալ տարի նոյեմբերի 10-ին մենք կարող էինք ասել, որ չի պարտվել ժողովուրդը, չի պարտվել պետությունը, այլ պարտվել է իշխանությունը, ապա մեկ տարվա մեր հավաքական վարքագիծն ու հունիսի 20-ի ընտրությունները թույլ են տալիս մտածել, որ այո, պարտվել է պետությունը։

Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ գոնե ձևակերպելու առավել հրատապ հարցերը։ Մենք դա չենք արել, իսկ չանելը նշանակում էր՝ ժամանակ կորցնել ու էլի պատրաստ չլինել՝ ո´չ պատերազմին, ոչ էլ՝ խաղաղությանը։

Մեկ տարում մեր շուրջը հակառակորդը ստրատեգիական ճանապարհներ, թունելներ, օդանավակայաններ է կառուցել։ Մենք այս ընթացքում ամրաշինել ենք ԱԺ ամբիոնի շրջակայքը՝ «դիվերսանտ ընդդիմադիրների» դեմ հուսալի պաշտպանական գիծ կառուցելով, և դեմքի լրջագույն արտահայտությամբ հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն ենք տապալում։

Ի՞նչ է պետք հասկանալ այս նոյեմբերի 10-ից, որո՞նք են այդ հարցերը, որ ունենալու են դժվար, գուցե՝ աննկարագրելի դժվար պատասխաններ, բայց որոնց շուրջ մենք պարտավոր ենք բաց քննարկում ծավալել։ Եթե այս անգամ էլ մենք դա չանենք, մեզ ուղղակի կհրամցվեն պատրաստի պատասխաններ, և նույնիսկ չեն առաջարկի դրանք ընկալել։

Պատմական անորոշությունների և լուծումների ողջ ներկապնակը կարելի է խմբավորել երեք հարցախմբի մեջ։

Ճգնաժամի էությունը. ի՞նչ ճգնաժամ ունենք պատերազմի հետևանքով

Հայկական աշխարհի հեռանկարը

Հայ-ռուսական հարաբերությունների նոր բովանդակությունը

Սրանք այն հարցերն են, որոնք քննարկելիս կստեղծվի անհրաժեշտ միջավայրը՝ նոր քաղաքական պրոցեսների և նոր դեմքերի ձևավորման համար։ Սրանք այն հարցերն են, որոնք նոր մտածողություն և նոր՝ ադեկվատ պատկերացումներ կձևավորեն և դրանով կխթանեն փակուղուց ելքեր գտնելու և ներհասարակական կամ միջէլեկտորալ երկխոսություն (բանակցություններ) սկսելու գործընթացը։ Որ վերջապես դուրս գանք բունկերներից։

Լրահոս
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է Եթե Կիևը թշնամական վարքագիծ դրսևորի, Մինսկը Մոսկվայի կողմը կկանգնի․ Լուկաշենկո ՀՀ երկու քաղաքացի վարձատրության դիմաց Ադրբեջանին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ Ադրբեջանցի զինծառայողները դիտարկում են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ «Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ադրբեջանի ԶՈՒ կամ այլ ծառայողներ մեր համայնքների միջև ճանապարհներին կամ հարևանությամբ չպետք է լինեն Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ Ոսկե գնդակ․ հայտնի է՝ թեկնածուներից ով որքան միավոր է վաստակել քվեարկության արդյունքում Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը վերսկսել է գործողությունը Սև ծովում Արձանագրություն չկազմելու նպատակով վարորդը պարեկի գրպանում փող է դրել. նրան բերման են ենթարկել. տեսանյութ Ադրբեջանում կործանվել է ռազմական ուղղաթիռ․ կան զոհեր ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ Ելքը հստակ է՝ պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. Թաթոյանն ամփոփել է այցը Սյունիք Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք․ մահացել է 38 մարդ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ Նոյեմբերի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել «Կարդում ենք ռուս պոեզիա Հայաստանի մասին» գրական մրցույթի հաղթողները արժանացել են պատվոգրերի և մրցանակների Ռուսաստանը կկրի հսկայական կորուստներ Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում․ Կիևում Գերմանիայի դեսպան Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով Բրիտանիան եւ Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտի դեպքում Արևմուտքն օգտագործելու է փախստականներին Բելառուսի դեմ․ Լուկաշենկո Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հունվարի 1-ից սննդի, մշակութային և ժամանցի վայրերում մուտքը կլինի բացասական թեստով կամ պատվաստմամբ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման. Փաստաբանական խումբ Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարը Արման Թաթոյանը մեկնել է Սյունիք` բնակիչների իրավունքների վիճակը ուսումնասիրելու համար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք. մահացել է 22 քաղաքացի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan