Տրիպոլի քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ

Հյուսիսային Լիբանանի Տրիպոլի քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը’ հավելելով, որ դեռ չի կարող հստակ ասել’ հայեր կան, թե ոչ: «Այս պահին փորձում եմ կապվել Տրիպոլիի հայկական կենտրոնի հետ’ հասկանալու զոհերի և վիրավորների շարքում հայեր կան, թե ոչ»,-ասաց Քանդահարյանը:

Լիբանանում հունիսին տեղի ունեցած բախումների հետեւանքով հայկական համայնքը չէր տուժել: Այնտեղ հունիսի 23-ի հետմիջօրեին Հարավային Լիբանանի Սայդա քաղաքում ստեղծվել էր պատերազմական իրավիճակ, երբ իսլամական խմբավորումներից տարրեր հարձակվել էին լիբանանյան բանակի վրա. բանակը տվել էր զոհեր եւ վիրավորներ: Զինված իսլամիստները հունիսի 24-ից տների տանիքներից դիպուկահար կրակ էին բացում Սայդայի՝ Լիբանանի հարավային մայրաքաղաքի փողոցների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում