Բայդենն ու Էրդողանը քննարկել են դիվանագիտական ​​ջանքերը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն

Բայդենն ու Էրդողանը քննարկել են դիվանագիտական ​​ջանքերը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի արևելքում: Այս մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բայդենը նաև երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ օգոստոսին Աֆղանստանում ավարտված ամերիկյան գործողությանը աջակցելու համար:

ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է ԱՄՆ-ի անհանգստությունն այն մասին, որ Թուրքիան տիրապետում է ռուսական Ս-400 համակարգերի, հայտնել Է Սպիտակ տունը:

Էրդողանի վարչակազմը Twitter-ում հայտնել է, որ դրական մթնոլորտում անցած բանակցություններում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային թեմաները։ Դրա տեղեկացմամբ՝ նախագահները «պայմանավորվել են համատեղ մեխանիզմ ստեղծել երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման համար»:

Նշվում է, թե Թուրքիայում սպասում էին, որ նախագահների հանդիպումը Հռոմում կտևի մոտ 20 րոպե, բայց նրանք ավելի քան մեկ ժամ են խոսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում