Ադրբեջանում 4 երեխաների մայրն ինքնահրկիզվել է

Ադրբեջանի Խաչմազի շրջանի Շարիոբա գյուղի բնակչուհի, 4 անչափահաս երեխաների 24-ամյա մայր Էլնազ Օմարովան ինքնահրկիզման ակտ է իրագործել:

Ինչպես հաղորդում է milli.az լրատվական կայքը, նա այդ քայլին դիմել է ինքնասպանության նպատակով, որի պատճառը հայտնի չէ: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Իրավապահ մարմինները հետաքննում են փաստը:

2013 թ-ի ընթացքում Ադրբեջանում տարբեր միջոցներով ինքնասպանությամբ կյանքին վերջ են դրել 100-ից ավելի քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում