Երևանում ամուսինը զանգահարել է ոստիկանություն, ասել՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք
04/11/2021 10:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, Times․am: Երեւանում նոյեմբերի 2-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել. կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է. «Եկեք, դին տարեք»։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև փրկարարներ։ Պարզվել է, որ ամուսինը կեղծ ահազանգ է տվել սպանության մասին։
Երբ ոստիկաններն ու փրկարարները մտել են նրա տուն, նա բազմոցին նստած է եղել, իսկ կինը՝ ննջասենյակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում