Դեկտեմբերի 1-ից 14 օրվա փոխարեն գործատուն թեստի պատասխան կպահանջի 7 օրը մեկ

Դեկտեմբերի 1-ից 14 օրվա փոխարեն գործատուն թեստի պատասխան կպահանջի 7 օրը մեկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, Times․am: Առողջապահության նախարարությունը առաջարկելու է փոփոխություններ մտցնել աշխատակիցների կողմից գործատուին ներկայացվող ՊՇՌ թեստի ժամկետների պարբերականության մեջ։

Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ առաջարկվելու է 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյա ժամկետի։

Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում