Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար

Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, Times․am: «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft դատական տեղեկատվական համակարգից:

Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ ինքը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ:

Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն ուղարկվել է դատարան և վարույթ ընդունվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում