Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել միայն պատվաստված քաղաքացիները
04/11/2021 14:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, Times․am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում: Այս մասին նա ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը:
Նախարարը հայտնել է, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում