Վանո Սիրադեղյանի կինը հերքում է, որ ամուսնու աճյունը Վրաստանում է
05/11/2021 12:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, Times․am: Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը հերքեց տեղեկությունը, թե ամուսնու՝ Ներքին գործերի նախկին նախարար, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը Վրաստանում է։
«Ոչ մի բան չեմ կարող ասել, սխալ ինֆորմացիա է», – ի պատասխան 24News-ի հարցադրմանն ասաց տիկին Տոնոյանը՝ հավելելով, որ ստեղծվել է հուղարկավորության հարցերով հանձնաժողով, գործընթացը շարունակվում է։
Պետական գործիչ, գրող, ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը վախճանվել է հոկտեմբերի 15-ին, 75 տարեկան հասակում։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե ավելի քան քսան տարի տարագրության մեջ գտնվող գործչի աճյունը որ երկրում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում