Հայաստանում սպասվում են տեղումներ, կցրտի 6-8 աստիճանով
07/11/2021 14:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, Times․am: Հայաստանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Արևելյան քամին կունենա 2-5 մ/վ արագություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում