Երևանում «սննդային թունավորում» ախտանիշով 8 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
09/11/2021 18:46

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, Times․am: Քիչ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխաները տեղափոխվել են «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից։ Նրանք 8-11 տարեկան են և հիվանդանոց են ընդունվել «սննդային թունավորում» ախտանիշով։
Բժիշկներն այս պահին հետազոտում են երեխաներին։ Ոստիկանությունը պարզում է տեղափոխված երեխաների ինքնությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում