Երևանում՝ փողոցում տղամարդը ծեծում է մի կնոջ. քաղաքացիները փորձել են օգնել կնոջը և նկարահանել են բռնության դեպքը
10/11/2021 16:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, Times․am: Այսօր սոցիալական ցանցում Զառա Ղազարյան օգտատերը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տղամարդը փողոցում բռնության է ենթարկում մի կնոջ:
ՀՀ ոստիկանության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ ոստիկանություն հաղորդում կամ ահազանգ ներկայացված չէ, սակայն ոստիկանությունը ուսումնասիրում է տեսանյութը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում