Ռ. Քադիրով. Ռուսաստանի հետ միասնությունը չեչեն ժողովրդի ընտրությունն Է

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել Է, որ Չեչնիայում չկա իսլամիզացիա, բայց հանրապետության բնակիչները խորապես հարգում են իսլամական ավանդույթները, իսկ Ռուսաստանի հետ միասնությունը չեչեն ժողովրդի ընտրությունն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ մոտ ոչ մի իսլամիզացիա չկա: Շատ ափսոս, որ այստեղ կան կանայք, որոնք առանց գլխաշորի եւ կիսամերկ են փողոց դուրս գալիս: Մենք ոչ մի կնոջ չենք ստիպում գլխաշոր կամ երկար հագուստ կրել, մենք քարոզում ենք՝ ինչն Է լավ, իսկ ինչը՝ վատ: Ինչ Է նա գտնելու այս կյանքում, ինչ՝ այն կյանքում»,- ասել Է Քադիրովը օգոստոսի 23-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա խոստովանել Է, որ ինքը խորապես հավատացյալ մարդ Է: «Ես գիտեմ, թե ինչ Է ուզում իմ ժողովուրդը, եւ ես վստահ եմ, որ ողջ չեչեն ժողովուրդը, բացառությամբ առանձին հիվանդ մարդկանց, բոլորն Էլ ցանկանում են ապրել Ռուսաստանում, քանի որ մեզ ամենամոտիկը Ռուսաստանն Է»,-ընդգծել Է Քադիրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում