Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում կտեղակայվեն մաքսակետեր

Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում կտեղակայվեն մաքսակետեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, Times․am: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ ժամը 24.00-ից, Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում կտեղակայվեն մաքսակետեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը նույնպես մաքսակետեր կստեղծի։

«Ադրբեջանը Հայստանին հայտնել է, որ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Ի պատասխան Հայաստանը նույնպես իրականացնելու է սահմանային վերահսկողություն՝ տեղադրելով մաքսակետեր», – հայտնել է Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում