Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 70 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 70 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, Times․am: Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 70 քաղաքացի։

Երեկ կատարվել է 11 431 թեստավորում, առողջացել է 2044 մարդ։

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 830 դեպք, որոնցից 289 900 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1368 է:

Ընդհանուր կատարվել է 2 227 063 թեստավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում