12-ամյա երեխայի չորս մատը կտրվել է. «Սուրբ Աստվածամայր»-ում նրան 10 ժամ վիրահատել են

12-ամյա երեխայի չորս մատը կտրվել է. «Սուրբ Աստվածամայր»-ում նրան 10 ժամ վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, Times․am: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված):

«Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են»,-հայտնում է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերզյանը։

Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա։

«Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար», – նշել է Դերզյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում