Երասխում բացվել է նոյեմբերի 9-ին խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձան
12/11/2021 18:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, Times․am: Նոյեմբերի 11-ին ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին խոցված Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի սպաներ՝ մայոր Յուրի Իշչուկի և ավագ-լեյտենանտ Ռոման Ֆեդինայի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայակիցներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հարազատներ և հյուրեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում