Բյուրականում մի խումբ բնակիչներ բողոքում են համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատարի դեմ

Բյուրականում մի խումբ բնակիչներ բողոքում են համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատարի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, Times․am: Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի:

Համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանի ղեկավարման ժամկետը լրացել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին, ինչից հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիկ Գևորգյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին չեն ճանաչում:

Բնակիչներից մեկն ընդգծեց, որ իրենք ցանկանում են, որ իրենց համայնքը ղեկավարը, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, լինի համայնքի բնակիչ, որը ծանոթ կլինի համայնքի խնդիրներին:

Ակցիայի ընթացքում մի պահ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև, երբ վերջիններս փորձեցին մուտք գործել համայնքապետարանի շենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում