Միջազգային հանրության լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է ագրեսիան ՀՀ տարածքի նկատմամբ

Միջազգային հանրության լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է ագրեսիան ՀՀ տարածքի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, Times․am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նա հայտնեց, որ այսօր ադրբեջանական ԶՈւ-երը հարձակում են սկսել ՀՀ տարածքի նկատմամբ: ՀՀ ԶՈւ պատասխան գործողություններով հակառակորդի կենդանի ուժին էական վնաս է հասցվել, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա:

Փաշինյանը նշեց, որ մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ:

«Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. միջազգային հանրության լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է ագրեսիան: Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը և պետականությունը: Մենք մԵզ պահում ենք որպես միջազգային հանրության անդամ, բայց թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ չկա սահմանային վեճ, կա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում