18-ամյա երիտասարդը պատուհանից մտել է տուն և գողացել «Դոբեռման» ցեղատեսակի շան 12 ձագ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, Times․am: Նոյեմբերի 14-ին, կեգիշերից քիչ անց, Իջևան քաղաքի Թուխիկյան փողոցի մի բնակիչ ոստիկանության Իջևանի բաժին տվել էր հաղորդում, որ նախորդ օրվա երեկոյան, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են տուն և շների համար առանձնացված սենյակից գողացել «Դոբեռման» ցեղատեսակի շան 12 ձագ:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ահազանգից մոտ երեք ժամ անց, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Իջևանի Տերյան փողոցի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ:
Բացատրական աշխատանքից հետո նա խոստովանել է, որ ինքն է հրել-բացել առաձնատան լուսամուտը և գողացել շան ձագերը և տեղափոխել Բլբուլյան փողոցի վերջնամասում գտնվող վագոն-տնակ:
Բոլոր քոթոթները հայտնաբերվել և հանձնվել են օրինական տիրոջը:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքնություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում