Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ Հայաստանում չէ․ հուղարկավորության հանձնաժողովն անգամ նիստ չի արել

Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ Հայաստանում չէ․ հուղարկավորության հանձնաժողովն անգամ նիստ չի արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, Times․am: Պետական գործիչ, գրող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ չի տեղափոխվել Հայաստան։

«Չեմ կարող հստակ ասել՝ ինչ խնդիրներ կան», – 24News-ին ասաց Սիրադեղյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը։

Կրտսեր որդին փոխանցեց, որ Սիրադեղյանի հուղարկավորության հանձնաժողովը դեռևս նիստ չի գումարել։ «Որ նիստ լինի, տեղյակ կլինեք, այսինքն՝ կհանրայնացնենք», – նշեց նա։

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը մահացել է արտերկրում, հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։

Սիրադեղյանի հուղարկավորության հանձնաժողովը ստեղծվել է նոյեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Համաձայն որոշման՝ այն գլխավորում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահե Խաչատրյանը, Սիրադեղյանի ընկեր, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հ․ Պողոսյանը և սիրադեղյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում