27 ռուս դիվանագետներ կլքեն Միացյալ Նահանգները․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

27 ռուս դիվանագետներ կլքեն Միացյալ Նահանգները․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, Times․am: Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ հունվարի 30-ին 27 ռուս դիվանագետներ կլքեն ԱՄՆ-ն։ Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին դեսպանն ասել է Սոլովյովի յութուբյան ալիքում։

Անտոնովը նշել է, որ դիվանագիտական կորպուսի կանանց չեն հավատարմագրում, իսկ երեխաներին չեն տրամադրում վիզա։ Վաշինգտոնի նման պահվածքը դիվանագետը որակել է որպես ընտանիքների բաժանման քաղաքականություն։

Դեսպանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն մերժում է Ռուսաստանի բոլոր առաջարկները խորհրդարանական կապերի վերականգնման հետ կապված, ինչպես նաև մերժում է կոնգրեսում հանդիպումների հայտերը և հրաժարվում լսել ռուսական փաստարկները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում