Լիտվայի ուժայինները Բելառուսի հետ սահմանին են նետել ծեծված փախստականի դի

Լիտվայի ուժայինները Բելառուսի հետ սահմանին են նետել ծեծված փախստականի դի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Times․am: Լիտվայի ուժայինները ծեծված փախստականի մարմինը նետել են Բելառուսի հետ սահմանին։ Այս մասին БЕЛТА-ին հայտնել են Բելառուսի սահմանապահ ծառայությունից։

«Նոյեմբերի 27-ին բելառուսական սահմանապահ ուղեկալի մոտ հայտնաբերվել է աֆրո-ասիական արտաքինով, մոտ 30 տարեկան տղամարդու մարմին։ Մարմինը եղել է պարկում և լիտվա-բելառուսական սահմանին է նետվել Լիտվայի ուժայինների կողմից»,-նշել են սահմանապահ ծառայությունից։

Մահվան հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում