Կանադացի պրոֆեսորն աշխատանքը կորցրել է ոչ բնիկ լինելու պատճառով

Կանադացի պրոֆեսորն աշխատանքը կորցրել է ոչ բնիկ լինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Times․am: Առողջապահության բնագավառի կանադացի պաշտոնյա Քերի Բուրասան, որը բնիկ ժողովուրդների առողջության հարցերով փորձագետ էր և որպես ինստիտուտի պրոֆեսոր զբաղվում էր համապատասխան հետազոտություններով, պարզվել է իսկական բնիկ չէ։ Այս մասին գրում է The New York Post-ը։

Իրական ծագման բացահայտումից կարճ ժամանակ անց, Քերին զրկվել է աշխատանքից։

Քերի Բուրասան պնդում էր, որ նա պատկանում է կանադական մետիսների էթնիկ խմբին, սակայն նրա ընտանեկան պատմության բացահայտումից հետո պարզվել է, որ նրա նախնիները Կանադա են տեղափոխվել Ռուսաստանից, Լեհաստանից և Չեխիայից։

«Երբ ինչ որ ինքնակոչ խոսում է մետիսների և մյուս բնիկ ժողովուրդների անունից, պատմում է ինչ է նշանակում լինել մետիս, ապա շատ տհաճ է, վրդոհվեցուցիչ և վնասակար», – հայտարարել է մետիսների ներկայացուցիչ Ջենեթ Սմայլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում