Լրագրողը կրակել է Հաուբից հրետանուց Դոնբասի ուղղությամբ․ հարուցվել է քրեական գործ
28/11/2021 23:49

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Times․am: Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն հարուցել է քրեական գործ այն բանից հետո, երբ լրագրող Յուրի Բուտուսովը տարածել է տեսանյութ, որտեղ ինքը կրակում է Հաուբից հրետանուց Դոնբասի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Ուկրաինայի իրավապահ մարմիններին հետաքրքրել է, թե ով և ինչու է քաղաքացիական անձին թույլ տվել մոտենալ հրետանուն։ Կրակոցը որակվել է որպես «զենքի հետ վարվելու կանոնների խախտում» և «Պատերազմական գործողությունների նախապատրաստում»։
Լրագրողին իրավապահ մարմինները ոչ մի մեղադրանք չեն առաջադրել և խնդրել են չներքաշել նրան քաղաքական խաղերի մեջ
Հետևեք մեզ նաև Telegram-ում