Նոյեմբերի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն
29/11/2021 16:52

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Times․am: Նոյեմբերի 29-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամիավորման զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ «Հակահարձակողական մարտի կազմակերպումն ու պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը» թեմայով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների անհատական հմտությունները։ Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված մարտական խնդիրները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում