Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, Times․am: Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 184 մարդ, որոնցից 14-ը զոհվել են, 4-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:

Նրանց թվում են գնդապետ Ֆիզուլի Ջավադովը, փոխգնդապետ Էմիլ Նազիրովը, մայորներ Էլմիր Հասանովը, Էմիլ Մայիլովը, Էլբրուս Ախմեդովը, Մուրադ Մամեդովը, Էմիլ Ալիևը, կապիտաններ Ջավիդ Բայրամլին, Հ. Ալիևը, Ջեյհուն Ահմեդխանովը, ավագ լեյտենանտներ Աբդուլա Սուլեյմանովը, ավագ լեյտենանտ՝ Ֆարիդ Նագիևը, լեյտենանտ Դ.Մաջլունովը, տեխնիկական աշխատող Նաբիևը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը վթարվել է Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում ուսումնական թռիչքներ իրականացնելիս: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին: Նշվում է, որ ավիավթարի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում