«Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել
30/11/2021 18:46

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, Times․am: «Աստղիկ» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստացող քաղաքացի է ինքնասպանություն գործել։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 20.50-ին ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացին ժամը 20.40-ին ինքնասպանություն է գործել՝ հիվանդանոցի 9-րդ հարկի հիվանդասենյակից ցած նետվելու միջոցով։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ինքնասպանություն գործած քաղաքացին 50-ամյա տղամարդ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում